Պաոլո Մալդինի. ««Բարսելոնայի» հետաքրքրությունը Ֆրանկի նկատմամբ բնական է»

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսսեյի նկատմամբ։

«Բարսելոնայի» հետաքրքրությունը բնական է, քանի որ Կեսյեի պայմանագիրն ավարտվում է, իսկ մենք նրա հետ դեռ նոր համաձայնության չենք հասել:

Ֆուտբոլիստը անձամբ որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը: