«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը մեկնաբանել է Անգլիայի գավաթի «Պիտերբորո Յունայթեդի» դեմ խաղում (2-0) իր խփած գոլը։
«Զվարճալի բան ստացվեց, երբ մենք ավտոբուսում էինք հանդիպումից առաջ, ես նստած էի Ֆիլ Ֆոդենի կողքին, և մենք դիտում էինք Մեսսիի խաղի տեսանյութը։
Գոլից հետո Ֆոդենը մոտեցավ ինձ և ասաց, որ ես գոլ խփեցի Լեոյի ոճով»,- ասել է անգլիացին: