«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ:
Առաջին հայացքից այս սովորական գոլը ռեկորդային է դարձել անգլիացու համար՝ հայտնում է ESPN-ը:
35-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում 94-րդ գոլն է խփել 30 տարեկանը լրանալուց հետո:
Այսպիսով՝ Ջեյմին գերազանցել է «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթի ռեկորդը, որը 93 գոլ է խփել 30 տարեկանը լրանալուց հետո:
Ընդհանուր առմամբ՝ 35-ամյա Ջեյմի Վարդին ԱՊԼ-ում անցկացրել է 262 հանդիպում՝ դառնալով 128 գոլի հեղինակ:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում Վարդին դարձել է 10 գոլի հեղինակ։