Ռոբերտ Լևանդովսկի. «Ես բաց եմ առաջարկների համար»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է գերմանական ակումբում իր ապագայի մասին.

«Ես բաց եմ առաջարկների համար։ Ես հանգիստ եմ։ Ինձ համար կարևոր է կենտրոնանալ իմ խաղի և այն ամենի վրա, ինչ կարող եմ անել խաղադաշտում։

Մնացած ամեն ինչ, դեռ պետք է վերլուծվի, ինձ համար ամենը երկրորդական է»,- ասել է Լևանդովսկին Sky Sport Deutschland-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում 33-ամյա լեհը մյունխենցիների կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 39 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։