«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Պիտերբորոին» (2:0) հաղթելուց հետո ասել է, որ կենտրոնացած է միայն հաջորդ խաղի վրա։
«Չեմ մտածում տրեբլ ձևակերպելու մասին: Պետք է աստիճանաբար առաջ շարժվենք, առջևում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղն է, պետք է կենտրոնանանք դրա վրա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։