Ֆերան Տորեսը խոսել է «Բարսելոնայի»՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու շանսերի մասին։
22-ամյա իսպանացին «Բլաուգրանա» է տեղափոխվել հունվարին «Մանչեսթեր Սիթիից»:
«Երբ տեղափոխվում ես «Բարսելոնա», հասկանում ես, որ սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է, և ամեն տարի պետք է պայքարել բոլոր տիտղոսների համար։
Վստահ եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին րոպեն, քանի դեռ հնարավորություն ունենք։
Մենք սկսել ենք բարելավել խաղը կարծում եմ, որ շատ երիտասարդ թիմ ունենք, և անպայման հաջողության կհասնենք»,- ասել է կատալոնացի կիսապաշտպանը։