Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» նիգերիացի ֆուտբոլիստին դիտարում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հոլանդի պոտենցյալ այլընտրանք:
Նշվում է, որ նեապոլիտանական ակումբն ֆուտբոլիստին գնահատում է 120 մլն եվրո: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում իտալական ակումբի կազմում 23-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 22 հանդիպում՝ դարձել 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: