«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս է հայտնել երկարաձգել գործող պայմանագիրը Ուսման Դեմբելեի հետ։
«Դեմբելեն ծանոթ է մեր առաջարկին և գիտի, որ մենք միշտ ձգտել ենք թիմում պահել նրան, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է:
Ես նրան համարում եմ աշխարհի լավագույն վինգերներից մեկն իր դիրքում։
Մենք կցանկանայինք, որ նա վերանայեր կայացրած որոշումը մրցաշրջանի վերջում»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Cadena SER-ը: