ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դժգոհ է ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից իր հասցեին հնչող քննադատություններից հայտնում է El Chiringuito-ն՝ վկայակոչելով Le Parisien-ին։
Ըստ աղբյուրի՝ Լիոնել Մեսսին դժգոհ է իր հասցեին ֆրանսիական մամուլի քննադատական հայտարարություններից։
Նա այս թեման բազմիցս բարձրացրել է ՊՍԺ-ի հանդերձարանում, ինչպես նաև քննարկել է այդ հարցը ակումբի ղեկավարության հետ։