ՊՍԺ-ն ճնշում է գործադրում հարձակվող Կիլիան Մբապպեի վրա, որպեսզի նա երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Football Espana-ն՝ վկայակոչելով Marca-ին:
Ըստ աղբյուրի՝ սա փարիզյան ակումբի ֆրանսիացուն ակումբում պահելու վերջին փորձն է:
Նշվում է, որ մադրիդյան ակումբում կարծում են, որ հարձակվողն անտեսելու է այս փորձերը և ամռանը կհամալրի մադրիդցիների կազմը։
Մբապպեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։