«Բարսելոնան» և Ռոնալդ Արաուխոն շարունակում են բանակցությունները

«Բարսելոնան» ցանկանում է առաջիկայում երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է եվրոպական 2 թոփ ակումբ։

22-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում մասնակցած 20 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ 

«Բարսելոնան» 25 խաղում վաստակել է 45 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։