Դիմիտար Բերբատով. «Կրիշտիանու Ռոնալդուին կարելի է 2 վատ խաղ անցկացնել»

Բուլղարիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը պաշտպանել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին: 

«Երբ թիմերը վատ արդյունքներ են գրանցում, միշտ մեղավորն աստղային խաղացողներն են, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» դեպքում դա Կրիշտիանու Ռոնալդուն է:

Խաղադաշտում 11 ֆուտբոլիստ կա, և մեղքը պետք է կիսել։ Ռոնալդուն ֆուտբոլային աշխարհի խորհրդանիշ է, և մարդիկ պետք է հիշեն, որ նա 37 տարեկան է։ Ուստի ժամանակ առ ժամանակ նրան կարելի է 2 վատ խաղ անցկացնել: Սակայն ես չեմ կարծում, որ խնդիրը դրանում է:

Կարծում եմ՝ Ռոնալդուն բավական շատ բան է անում «Յունայթեդի» համար, ակնհայտ է, որ մարդիկ ավելին են սպասում նախկինում նրա ձեռքբերումների պատճառով»,- Բերբատովի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն օրերս քննադատության էր արժանացել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 10 խաղում ընդամենը 1 գոլ խփելու համար: