Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից

Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից միզուղիների վարակից ապաքինվելուց հետո։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Փետրվարի 13-ին Պելեն ընդունվել էր Սան Պաուլոյի հիվանդանոց՝ քիմիաթերապիայի համար՝ հաստ աղիքի ուռուցքի շարունակական բուժման նպատակով: Հետազոտության ժամանակ բրազիլացու մոտ ախտորոշվել էր միզուղիների վարակ, ինչի պատճառով նա սպասվածից ավելի երկար մնաց հիվանդանոցում:

«Պացիենտի կլինիկական վիճակը կայուն է։ Նա ապաքինվել է վարակից։ Նա կշարունակի բուժումը հաստ աղիքի ուռուցքից, որը ախտորոշվել է 2021 թվականի սեպտեմբերին»,- ասվում է նրա բժիշկների հայտարարության մեջ։