«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆերնանդինյոյի ապագայի մասին, ում պայմանագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2021/22 մրցաշրջանի վերջում։
«Ես գոհ եմ նրա խաղից: Ֆերնանդինյոն կձանձրանար մտնել «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբ, աշխատել մեր (մարզիչների) հետ՝ նա կձանձրանար։
Մաղթում եմ նրան իր կյանքի լավագույն աշխատանքը, այլ ոչ մեզ հետ աշխատանք: Որոշումը կկայացվի մրցաշրջանի ավարտին»,- կատալան մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Բրազիլացի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Այս մրցաշրջանում 36-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 20 հանդիպման և իր ակտիվում ունի 1 գոլ ու 2 ասիստ: