Անտոնիո Կոնտեն բացատրել է «Թոթենհեմից» հնարավոր հեռանալու մասին իր խոսքերը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բացատրել է իր խոսքերն այն մասին, որ կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից։

Փետրվարի 23-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի «Բարնլիի» դեմ հետաձգված խաղում (0:1) կրած պարտությունից հետո իտալացի մասնագետն ասել էր, որ իր ապագան կքննարկի ակումբի ղեկավարության հետ։

«Դուք պետք է հասկանաք, թե երբ կա իմ արձագանքի հետևում մարտավարություն. ամեն անգամ, երբ մենք ասուլիս ենք ունենում, դրա հետևում կա մարտավարություն: 

«Բարնլիից» կրած պարտությունից հետո ճիշտ պահն էր ճիշտ հաղորդագրություն ուղարկելու համար՝ հստակ ուղերձ ինձ, ակումբին և նաև խաղացողներին»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: