«Արսենալը» հայտնել է ռեկորդային ֆինանսական վնասների մասին

«Արսենալի» ներկայացուցիչները հրապարակել են նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը և հայտնել ռեկորդային ֆինանսական վնասների մասին։

«Զինագործների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վերջին ֆինանսական տարում լոնդոնյան ակումբը ռեկորդային վնաս է կրել՝ 107 միլիոն ֆունտ ստերլինգ չափով։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի պատճառով երկրպագուներին երկար ժամանակ թույլ չէին տալիս այցելել «Էմիրեյթս» մարզադաշտ:

Հիշեցնենք, որ այս պահին «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։