«Սալերնիտանայի» պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել թիմի վինգեր Ֆրանկ Ռիբերիի վերաբերյալ, ով ավտովթարի է ենթարկվել:
«Ավտովթարից հետո ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին, ով ինքը չի վարել մեքենան, գլխի թեթև վնասվածք է ստացել։ Մարզիկը մի քանի օր կմնա հանգստի վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։
Իտալական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ երեկ երեկոյան Ռիբերիի մեքենան բախվել է լուսացույցին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որից հետո բաց են թողել տուն։
38-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում 16 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: