«Լիդսի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան կարող է գլխավորել «Ֆեներբահչեն», հայտնում է Hurriyet-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրքական ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացի մասնագետի ծառայություններով և արդեն առաջարկ է պատրաստում նրա համար: Սակայն նշվում է, որ այս պահի դրությամբ «Ֆեներբահչեն» պաշտոնական շփումներ չի ունեցել Բյելսայի հետ։
66-ամյա մասնագետը «Լիդսը» մարզում էր 2018 թվականի հունիսից: Նախօրեին նա հեռացվեց անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։