Դանի Ալվես. «Իմ բախտը բերել է, որ նա իմ թիմակիցն է»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը գովեստի խոսքեր է հնչեցրել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրիի հասցեին: 

«Ուզում եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել խաղալ նույն թիմում ամենաբարձր կարգ ունեցող խաղացողների հետ։ Պեդրին լավագույնս համապատասխանում է այդ մակարդակին: 

Իմ բախտը բերել է, որ նա իմ թիմակիցն է, Պեդրին հիանալի ֆուտբոլիստ է։ Նրա հետ խաղալն ուղղակի անհավանական բան է»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Footbal Espana-ն:

Հավելենք, որ 19-ամյա Պեդրին այս մրցաշրջանում 13 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: