«Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Դենիս Զաքարիան վնասվածքի պատճառով կբացակայի շուրջ 20 օր, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր առավոտյան շվեյցարացի ֆուտբոլիստը հետազոտություն է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա ազդրի մկանի վնասվածք ունի։ Կիսապատշտպանը վնասվածք է ստացել «Էմպոլիի» հետ հանդիպման ժամանակ (3:2):
Հիշեցնենք, որ Զաքարիան այս հունվարին է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» միացել «Յուվենտուսին»: