«Բարսելոնան» պատրաստ է կրկին նոր պայմանագիր առաջարկել Ուսման Դեմբելեին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնական ակումբը պատրաստ է այս ամառ նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Ուսման Դեմբելեին:

«Ուսմանը գիտի մեր պայմանները, և որ մենք միշտ ցանկացել ենք, որպեսզի նա մնա: Հուսով եմ, որ մրցաշրջանի վերջում նա կվերանայի իր որոշումը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը։

Ավելի վաղ 24-ամյա խաղացողը հրաժարվել էր երկարաձգել «կապտանռանգույնների» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։

Դրանից հետո Լապորտան քննադատել էր ֆրանսիացի ֆուտբոլիստին ու ցանկացել հեռացնել վերջինիս, սակայն թիմի գլխավոր մարզիչ Չավին համոզել էր նրան կտրուկ որոշումներ չկայացնել։

Այս մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։