ՈւԵՖԱ-ն հայտարարեց «Գազպրոմի» հետ գործակցության դադարեցման մասին

ՈւԵՖԱ-ն քիչ առաջ որոշում է կայացրել դադարեցնել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գործակցությունը բոլոր մրցաշարերում, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը խզելու որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին, ներառյալ Չեմպիոնների Լիգային, ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ազգային մրցաշարերին և Եվրո-2024-ին:

Նշենք, որ «Գազպրոմը» Չեմպիոնների Լիգայի պաշտոնական հովանավորն էր 2012 թվականից։ Նախորդ տարի ընկերությունը նոր համաձայնագիր էր կնքել ՈւԵՖԱ-ի հետ՝ նախատեսված մինչև 2024 թվականը։

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն նաև համատեղ որոշում են կայացրել՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին ռուսական բոլոր թիմերին հեռացնել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։