Պաշտոնական. Ռուսաստանը հեռացվեց ՖՒՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցումներից

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական թիմերին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումը վերաբերում է երկրի ազգային հավաքականին, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբներին։ Որոշումն ուժի մեջ կլինի «մինչև հետագա ծանուցումը»։

Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը «Գազպրոմ» ընկերության հետ։

Մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականն ԱԱ-2022-ի անցումային խաղում պետք է մրցեր Լեհաստանի հետ։ Սակայն լեհերը, ինչպես նաև եզրափակիչ փլեյ-օֆֆի հավանական մրցակիցները՝ չեխերն ու շվեդները, հրաժարվեցին ռուս ֆուտբոլիստների հետ խաղալուց:

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» պետք է մրցեր «Լայպցիգի» հետ։