Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը վերջնական որոշում է կայացրել

Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը պատրաստվում է ամռանը հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ սպասվում է, որ 29-ամյա խաղացողը, ում պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է հունիսին, ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ անգլիացի ֆուտբոլիստը մտադիր է իրեն պրոֆեսիոնալի պես պահել ու հարգել մարզիչների պահանջները։

Ընթացիկ մրցաշրջանում Լինգարդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։