Ալեքսանդր Զինչենկոն կոչ է արել որակարզկել ռուս մարզիկներին (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն միջազգային հանրությանը կոչ է արել ամենախիստ միջոցներ ձեռնարկել ռուսական սպորտի նկատմամբ։

Instagram-ի իր էջում Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը ֆուտբոլիստը գրել է.

Միջազգային մարզական հանրությունից պահանջում ենք.

  1. Ռուսաստանին հեռացնել բոլոր միջազգային սպորտային կազմակերպությունների ղեկավար մարմիններից:
  2. Որակազրկել բոլոր ռուս մարզիկներին:
  3. Դադարեցնել միջազգային մրցույթների հեռարձակման իրավունքները ռուսական լրատվամիջոցներին վաճառելը:
  4. Արգելել ռուսական ընկերություններին հովանավորել միջազգային մրցումներ և սպորտային ակումբներ:
  5. Աջակցել Ուկրաինային տեղեկատվության տարածման հարցում: Միանալ ագրեսոր երկրների գործողությունների մասին հավաստի տեղեկատվության տարածմանը։