Պեդրին ասել է, որ Չավին շատ խորհուրդներ է տալիս «Բարսելոնայի» երիտասարդ խաղացողներին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Լա Lիգայի 26-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (4:0) ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է թիմի խաղի մասին։

«Մենք իսկապես ցանկանում էինք հաղթել: Մարզիչը շատ խորհուրդներ է տալիս թիմի երիտասարդներին: Ինչպես Պիկեն է ասում՝ հիմա մենք վառոդ ունենք: Անձամբ ես ինձ շատ լավ եմ զգում և ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես եմ վերահսկում գնդակը: Մենք մտածում ենք ամեն ինչի մասին և շարունակում ենք գոլեր խփել»,- 19-ամյա խաղացողի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Բարսելոնան» 26 տուրից հետո 45 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության 4-րդ հորիզոնականը: