Յուրգեն Կլոպ. «Կելեհերն աշխարհի լավագույն երկրորդ դարպասապահն է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Քուիվին Կելեհերին անվանել է աշխարհի լավագույն երկրորդ դարպասապահ։ Իռլանդացին մերսիսայդյան ակումբի մեկնարկային կազմում մասնակցեց «Չելսիի» դեմ անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը (0:0, 11:10՝ 11-մետրանոց հարվածաշարում):

«Իմ կարծիքով՝ Ալիսոնն աշխարհի լավագույն դարպասապահն է։ Կան այլ լավ դարպասապահներ, բայց նա բացարձակ խելագար է։

Սակայն, ամլեղծ ասած, ես կարծում եմ, որ Քուիվին Կելեհերն աշխարհի լավագույն երկրորդ դարպասապահն է։ Նա անհավանական խաղ անցկացրեց։ Ես կարող եմ հիշել առնվազն երկու անհավանական սեյվ, ու երևի էլի կային»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը: