FIFPro-ն կոչ է արել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը հեռացնել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցումներից

FIFPro-ն ՖԻՖԱ-ին հորդորել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել ռուսական ֆուտբոլի նկատմամբ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան նշել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «թեթև» են և «չեն պաշտպանում խաղացողներին»։

«FIFPro-ն աջակցում է բոլոր ֆուտբոլիստներին և աշխարհի բոլոր ֆուտբոլային ֆեդերացիաներին, որոնք  որոշել են այս մտահոգիչ պահին չխաղալ ռուսական թիմերի դեմ։

Շատ այլ խաղացողներ և արհմիություններ արդեն իրենց աջակցությունն են հայտնել Լեհաստանից, Շվեդիայից և Չեխիայից խաղացողներին:

Ուստի մենք կոչ ենք անում անհապաղ հեռացնել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը մինչև այն պահը, քանի դեռ չի վերականգնվել անվտանգությունը»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: