Ստեֆանո Պիոլին՝ «Միլանի» մասին. «Մենք շատ բան ենք արել, պտուղները քաղելու ժամանակն է»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Իտալիայի գավաթի կիսաեզրափաիչում «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին։

«Սա միայն առաջին հանդիպումն է, բայց այն կարևոր քայլ է։ Մեր երկրպագուների օգնությունը վճռորոշ կլինի։

Մենք մրցաշրջանի որոշիչ հատվածում ենք: Երկար ճանապարհ ենք անցել վերջին երկուսուկես տարվա ընթացքում, բայց նշանակություն կունենա միայն այն, ինչ կանենք վաղվանից:

Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, քան վերջին 2 հանդիպումներում։ Մենք շատ բան ենք արել, և պտուղները քաղելու ժամանակն է: Սա վերջին քայլն է, ամենադժվարը, որը կայանում է նրանում, որպեսզի հաղթող դառնաս»,- Պիոլիին է ցիտում Football Italia-ն:

«Միլան» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 1-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։