«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մարսելո Բյելսայի պաշտոնանկության մասին: Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը նախօրեին ազատվել էր «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ես շատ եմ ցավում նրա համար: Նրա ժառանգությունը մնում է Լիդս քաղաքում և ակումբում, ու ես համոզված եմ, որ խաղացողների մեջ ևս:
Ցավոք սրտի, մենք՝ որպես գլխավոր մարզիչներ, կախված ենք արդյունքներից, իսկ վերջին շրջանում դրանք այնքան էլ լավը չէին։ Սակայն 4 մրցաշրջանի ընթացքում նրան հետևելը շատ հետաքրքիր էր, և ես Բյելսային ամենայն բարիք եմ մաղթում»,- կատալան մասնագետի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: