Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել ՄԼՍ

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնվել է «Լոս Անջելես Գելեքսիի» թիրախում: Այս մասին հայտնում է Footmercato-ն։

35-ամյա Ռամոսը ֆրանսիական թիմ է տեղափոխվել անցած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

ՊՍԺ-ի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է հինգ հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։

Տարբեր վնասվածքների պատճառով նա բաց է թողել  29 հանդիպում։

Ռամոսին տանջում են սրունքի վնասվածքը և մկանային խնդիրները։

Սերխիոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականին։