«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ:
«Ես ցանկանում եմ մնալ այստեղ և դառնալ այս ակումբի պատմության մի մասը», – Twitter-ում ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանի» և 22-ամյա ֆուտբոլիստի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են։
Գործող համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականին, կերկարաձգվի մինչև 2026 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայի 23 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Նա նաև գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորս խաղում։