Ժորդի Կրոյֆը կարող է լքել «Բարսելոնայում» զբաղեցրած պաշտոնը

«Բարսելոնայի» մարզական խորհրդական ժորդի Կրոյֆը կարող է հեռանալ թիմից՝ դառնալով «Այաքսի» նոր մարզական տնօրենը։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ամստերդամյան ակումբը ցանկանում է համոզել Յոհան Կրոյֆի որդուն՝ ստանձնել թիմի մարզական տնօրենի պաշտոնը՝  Մարկ Օվերմասի պաշտոնանկությունից հետո։