«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Չելսիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ խաղում տարած հաղթանակը.
«Չելսիի» ֆուտբոլիստներն ավելի լավ մեկնարկեցին, բայց մենք կարողացանք վերահսկել խաղը և ցույց տվեցինք, թե ինչ կարող ենք անել:
Երկրորդ խաղակեսում մրցակիցը երկու իսկապես լավ հնարավորություն ուներ, բայց բախտը մեր կողմից էր։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը իմ տեսած ամենադիտարժան հարվածաշարերից մեկն էր:
Գավաթը նվաճելը թիմային աշխատանքի արդյունք էր»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն: