Ռոբերտ Լևանդովսկին և «Բավարիան» դեռ չեն սկսել բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ

Մյունխենի «Բավարիան» դեռ չի սկսել բանակցությունները հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ներկայացուցիչների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2023 թվականին։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ թիմում։ 33-ամյա Լևանդովսկին «Բավարիային» միացել է 2014 թվականին՝ այդ ժամանակից ի վեր հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 362 հանդիպում՝ դառնալով 333 գոլի և 68 գոլային փոխանցման հեղինակ: