Թոմաս Տուխել. «Մենք ամեն ինչ արեցինք հանուն հաղթանակի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպման արդյունքը.

«Մենք ամեն ինչ արեցինք հանուն հաղթանակի. Զարմանալի ֆուտբոլային հանդիպում էր։ Տհաճ զգացողություն թողեց միայն Լուկակուի չեղարկված գոլը։

Հաղթելու համար միշտ մի քիչ բախտ է պետք: Այս անգամ նա մեր կողքին չէր»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 9-րդ անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը և սահմանեց նոր ռեկորդ։