Չավի. «Թիմն աստիճանաբար ավելի ու ավելի լավն է դառնում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը.

«Անկեղծ կլինեմ. Սպասում էի հաղթանակի, քանի որ թիմն աստիճանաբար ավելի ու ավելի լավն է դառնում, ֆուտբոլիստները շատ լավ են մարզվում:

«Ատլետիկը» հիանալի թիմ է. Կարծում եմ՝ մենք լավ խաղ ցուցադրեցինք, վստահ խաղացինք պաշտպանությունում և գրագետ գրոհեցինք»,- ասել է կատալան մասնագետը: