Մաուրիցիո Սարրի. «Մենք լավ խաղացինք և արժանի չէինք պարտության»

Փետրվարի 28-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում հանդիպել էին «Լացիոն» և «Նապոլին»։

Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։2 ​​հաշվով։

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է հանդիպումը.

«Մենք լավ խաղ ցուցադրեցինք, գերիշխում էինք առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսում մի փոքր թուլացրինք տեմպը ու վճարեցինք դրա համար՝ բաց թողնելով հանդիպման վերջնամասում։

Այնուամենայնիվ, եթե երեք ամիս առաջ բոլորը կարծում էին, որ «Նապոլին» կարգով մեզնից բարձր է, ապա այսօր մենք գերազանցեցինք մրցակցին։

Այժմ պետք է շարունակել աշխատել և բարելավել մեր խաղը։ Մենք լավ խաղացինք և արժանի չէինք պարտության»,- ասել է Սարրին: