42-ամյա իսպանացի մասնագետ Չավին, ով գլխավորում է «Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ատլետիկին» (4-0) հաղթելուց հետո խոսել է թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին.
«Պեդրիի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նա հիանալի է վերահսկում գնդակը, ինչպես նաև գրագետ է տեղաշարժվում խաղադաշտում: Իր խաղով նա ինձ շատ է հիշեցնում Անդրես Ինյեստային։»,- ասել է մասնագետը: