«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ասել է, որ մտադիր է շարունակել կարիերան։
«Իմ ապագան ֆուտբոլն է։ Շատ ցավալի է, որ վերջին հանդիպումները բաց թողեցի։
«Միլան» վերադառնալուց հետո մենք շատ ենք աշխատել, բայց ես ցանկանում եմ տիտղոս նվաճել։
Չեմ հանձնվի՝ մինչև այս թիմի հետ տիտղոս չնվաճեմ»,- Իբրահիմովիչի խոսքն է հաղորդում լրագրող Նիկոլո Շիրան։
Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա շվեդ ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 8 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։