Հայտնի են Դավիդ Ալաբայի բուժզննման արդյունքները

Երեկ Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:

Վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողեց «սերուցքայինների» պաշտպան Դավիդ Ալաբան:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ավստրիացու մոտ ախտորոշվել է  մկանային միկրոպատռվածք:

Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կհասցնի վերականգնվել մինչև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղը:

«Ռեալ» – ՊՍԺ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին՝ ժամը 23:55-ին:

Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում Ալաբան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: