Պաշտոնական. ՖԻՖԱ-ն խիստ պատիժ սահմանեց Ռուսաստանի հավաքականի համար

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին այսուհետ պետք է մասնակցի առանց պետական դրոշի և ազգային օրհներգի՝ «Ռուսաստանի ֆուտբոլային միության» հավաքական անվանումով:

Հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի չեզոք ստադիոններում՝ առանց հանդիսականի: