«Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագիրը թիմի երիտասարդ աստղերից մեկի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։

Անգլիական ակումբի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստը բանակցություններ են վարում  պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականը։ .