«Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է հարձակվողներ Կիլիան Մբապպեի (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդի (Դորտմունդի «Բորուսիա») խաղը։
«Հոլանդը և Մբապպեն շատ տաղանդավոր են: Սակայն մի քանի տարի հետո կարող են հայտնվել նոր ֆուտբոլիստներ, ովքեր կհասնեն նրանց: Չեմ կարծում, որ նրանք կարող են գերիշխել այնքան ժամանակ, որքան Մեսսին ու Ռոնալդուն։
Ինձ թվում է, որ առաջիկա 10 տարում գոնե մի քանի ֆուտբոլիստներ կլինեն, ովքեր կհավակնեն աշխարհի լավագույնի կոչմանը»,- լեհ ռմբարկուի խոսքերն է մեջբերում Marca-ն։