Վարանը՝ Ռոնալդուի մասին. «Նրա հաղթողի մտածելակերպն առավելություն է «ՄՅու»-ի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնել է, որ ուրախ է կրկին խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Մենք շատ լավ փոխհարաբերություններ ունենք։ Նա սիրում է կիսվել իր մտքերով և խոսել այն ամենի վերաբերյալ, ինչ գիտի ֆուտբոլի մասին: Դա վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր պատրաստությանը:

Մենք չենք ամաչում խոսել այն ամենի մասին, ինչ շրջապատում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքը։ Ռոնալդուի կողքին խաղալը մեծ փորձ է։ Նրա մրցունակությունն ու հաղթողի մտածելակերպն առավելություն են թիմի համար»,- ասել է ֆրանսիացի պաշտպանը Canal+-ին։

Հիշեցնենք, որ Վարանը և Ռոնալդուն միասին արդեն խաղացել խաղացել են՝ 2011-18 թվականներին պաշտպանելով Մադրիդի «Ռեալի» գույները: