«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու թիմի հնարավորությունների մասին:
«Մենք պետք է շարունակենք աշխատել, նույն կերպ զոհաբերել մեզ։ Զգացողություն կա, որ թիմը կտա իր ամբողջ ուժը, ինչ արդյունք էլ որ լինի։ Մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը։
Հիմա լավ պահ է, բայց մենք պետք է իրատես մնանք և աշխատենք հանգիստ ու անհրաժեշտ համեստությամբ։ Պետք է խաղից խաղ ընթանալ: Յուրաքանչյուր հանդիպում մեզ համար եզրափակիչ է։
Մենք ոչինչ չենք բացառում, բայց գիտենք, որ շատ դժվար է լինելու Լա Լիգայում հաղթելը՝ դատելով ցուցանիշներից։ Ուրախ եմ, որ մեր նախագահը պահում է ոգևորվածությունը»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: