Յուլիան Նագելսման. «Շատ արժեքավոր հաղթանակ էր»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ամփոփել է Բունդեսլիգայի հերթական տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպման արդյունքը (1:0):

«Մենք շատ արժեքավոր հաղթանակ տարանք։ Բունդեսլիգայում առաջիկա 5 հանդիպումները չափազանց կարևոր են լինելու: 

Առաջին խաղակեսից շատ գոհ եմ, միակ բանը, որ պակասում էր, գոլերն էին։ Ընդհանուր առմամբ, մենք լավ խաղացինք։ Երկրորդ խաղակեսում մենք պետք է ավելի շուտ գոլ խփեինք։ Ի վերջո, մենք այն այնուամենայնիվ խփեցինք (71-րդ րոպեին)։

Եթե գնահատենք վերջին մի քանի խաղերը, ապա կարծում եմ, որ այս հանդիպմանը ճիշտ ուղղությամբ քայլ ենք արել։ Ես գոհ եմ։ Մենք անընդհատ վերահսկում էինք խաղը»,- 34-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: