ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Լիգա 1-ի «Սենտ Էտյենի» դեմ խաղում (3:1) իր դուբլի մասին։
– Ի՞նչ են քեզ համար նշանակում Մեսսիի 2 գոլային փոխանցումները:
– Նա հիանալի խաղացող է։ Ես ուրախ եմ Լեոյի համար, նա ընտելանում է նոր կյանքին, նոր ակումբին։ Եթե նույնիսկ 7 «Ոսկե գնդակ» ունես, այնուամենայնիվ ստիպված ես ադապտացվել: Սակայն նա գնալով ավելի լավ է խաղում:
Ես միշտ ասել եմ. «Ավելի լավ է մեծագույն Մեսսիի հետ (քան առանց նրա)»: Նրա հետ հեշտ է խաղալ։ Միշտ ցանկացել եմ խաղալ մեծագույն ֆուտբոլիստների հետ: Ես սովորում եմ»,- 23-ամյա ռմբարկուին է ցիտում L’Équipe-ը: