Անչելոտտի. «Սխալ է ասել, որ մենք «Ռայո Վալյեկանոյին» հաղթեցինք Կուրտուայի շնորհիվ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակը: Լա Լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում «սերուցքայիններն» առավելության հասան 1:0 հաշվով: 

«Ես շատ գոհ եմ, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Միգուցե ես սխալվում եմ, բայց այսօր բացասական բան չտեսա։

Ասել, որ այսօր մենք հաղթեցինք Կուրտուայի շնորհիվ, սխալ է։ Մենք հաղթեցինք, քանի որ ավելի լավն էինք և արժանի էինք հաղթանակի: Վերջին խաղերում Վինիսիուս Ժունիորը մեզ համար առանցքային նշանակություն է ունեցել աշխատանքի նկատմամբ իր հիանալի վերաբերմունքի շնորհիվ։ Այսօր նա փաստացի գոլ խփեց:

Ես փոխարինեցի Կազեմիրոյին, քանի որ նա ռիսկի էր դիմում ստանալ երկրորդ դեղին քարտը։ Հանդիպման դժվարին պահին Վալվերդեն ու Ռոդրիգոն շատ լավ խաղացին փոխարինման դուրս գալուց»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն: