«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով Ուկրաինայի դրոշի գույներով ավագի թևկապով Բունդեսլիգայի 24-րդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում մյունխենցիներին խաղադաշտ դուրս բերեց, բացատրել է իր որոշումը։
«Առավոտյան որոշեցի, որ ուկրաինական դրոշի գույներով թևկապ կկրեմ, քանի որ այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, անընդունելի է ամբողջ աշխարհի համար։
Մենք բոլորս պետք է աջակցենք Ուկրաինային: Ես չէի կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ: Ցավալի է»,- ասել է լեհ ֆուտբոլիստը Sky-ի եթերում: